Մանկապարատեզ Ստեփանավանում՝ Տաշիր բարեգործական հիմնադրամի շնորհիվ

20 Դեկտեմբերի 2025, 17:10

Տնտեսություն և Բիզնես

«Մեր ձևով» ժողովրդական շարժումն անդրադարձել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում Կարապետյան ընտանիքի բարեգործություններին։ Մասնավորապես, արխիվային տեսանյութ է հրապարակվել Ստեփանավանի մանկապարտեզի բացման արարողությունից։

Նորակառույց թաղամասի երեխաները տարիներ շարունակ զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և ազգային բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ կառուցվեց մանկապարտեզ։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ մանկապարտեզը կրում է Ամալյա Կարապետյանի անունը։

Հետագայում մանկապարտեզներ կառուցվեցին նաև Ալավերդիում, Իջևանում և Սպիտակում։