Կրեմլում մեկնաբանել են Ալիևի բացակայությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

22 Դեկտեմբերի 2025, 12:55

Քաղաքականություն

Կրեմլն ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու որոշմանը, քանի որ պետությունների ղեկավարներն ունեն լարված գրաֆիկ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Երկուշաբթի ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիևը չի կարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով:

«Մենք բացարձակապես ըմբռնումով ենք մոտենում։ Իսկապես բոլոր պետությունների ղեկավարներն ունեն շատ լարված գրաֆիկ, առավել ևս դեկտեմբերին՝ Ամանորի նախաշեմին»,- ասել է Պեսկովը:

Հիմա եթերում