Ինչո՞ւ Ալիևը չգնաց Սանկտ Պետերբուրգ. Փաշինյանի սպասելիքները չարդարացա՞ն

22 Դեկտեմբերի 2025, 19:30

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չգնաց Սանկտ Պետերբուրգ, քանի որ չի ցանկանում կնքել այն պայմանագրերը, որի մասին այդքան խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի՝ դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը չմասնակցելու որոշումը։ Նշենք, որ Ադրբեջանի նախագահի գրասենյակից հայտնել են, թե Սանկտ Պետերբուրգ չմեկնելու պատճառն Ալիևի աշխատանքային խիտ գրաֆիկն է։

Ըստ նրա՝ Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել ո՛չ նոյեմբերի 9-ից հետո, ո՛չ 2023 թվականի Արցախի հայաթափումից , ո՛չ էլ վաշինգտոնյան փաստաթղթի ստորագրումից հետո:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է այդ հանդիպմանը։ Ըստ Կարեն Քոչարյանի՝ եթե Փաշինյանը շտապում է ԵՄ, ապա ինչո՞ւ է մասնակցում ԵԱՏՄ նիստերին: «Փաշինյանն այլ ելք չունի, քանի որ Հայաստանից արտահանման առյուծի բաժինն ընկնում է Եվրասիական տնտեսական միությանը»,- հավելել է քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում