Սանկտ Պետերբուրգում պահանջել են ազատ արձակել կալանավորված հոգևորականներին, Սամվել Կարապետյանին և հայ գերիներին
22 Դեկտեմբերի 2025, 22:35
Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների գործողությունների։ Հայ համայնքի ներկայացուցիչներն ու եկեղեցու ծխականները դժգոհություն են հայտնել ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից և պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Ակցիայի մասնակիցները պնդել են անհապաղ ազատ արձակել կալանավորված արքեպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին և մյուս ձերբակալվածներին՝ ընդգծելով իրենց մտահոգությունը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։