Ադրբեջանում գերության մեջ պահվող Վագիֆ Խաչատրյանի վիճակը ծանր է․ նա հոսպիտալացվել է
23 Դեկտեմբերի 2025, 18:03
Ադրբեջանում ապօրինաբար գերության մեջ պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի Արդարադատության նախարարությանը։
70-ամյա դատապարտյալ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, նրա մոտ առաջացել են շնչառության դժվարացում և սրտի ցավեր։ Ըստ երկրի ԱՆ-ի՝ իրականացվել է ինտենսիվ թերապիա և վերակենդանացում, սակայն քանի որ նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, նա տեղափոխվել է համապատասխան պետական բժշկական հաստատություն։
Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է։