Արման Ծառուկյանը կգոտեմարտի Ֆլորիդայում

24 Դեկտեմբերի 2025, 23:48

Սպորտ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը ըմբշամարտի գոտեմարտ կանցկացնի PFL նախկին մարտիկ Լենս Փալմերի հետ Real American Freestyle 5-ում, հաղորդում է այս լիգայի մամուլի ծառայությունը։

Գոտեմարտը տեղի կունենա հունվարի 10-ին Սանռայզում (Ֆլորիդա)։ ММА-ում Լենս Փալմերը նորամուտը նշել է 2013թ․ դեկտեմբերին։ Նա տարել է 23 հաղթանակ, կրել 8 պարտություն։