Լույսը խավարում պահել երկար չի ստացվի. շիրակցիները՝ Սամվել Կարապետյանի մասին
24 Դեկտեմբերի 2025, 17:30
Շիրակում անցկացված հարցման ժամանակ բնակիչները խոսել են գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական բռնաճնշումների մասին:
«Լույսը խավարում պահել երկար չի ստացվի: Սամվել Կարապետյանը լույս էր մեր երկրի համար: Դա ժամանակավոր բան է»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը: Շիրակցիներն արդար չեն համարում բարերարի ազատազրկումը:
«Արդար չէ, նրան անհապաղ պետք է ազատ արձակել»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից: Ըստ բնակիչների՝ մինչև ընտրություններ փակի տակ պահելով Սամվել Կարապետյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել ինքն իրեն: «Վերջին ճիգերն է գործադրում, ինչպես խորտակվող նավի առնետը, փորձում է ճողոպրել, բայց բոլոր առնետները միասին կիջնեն հատակ»,- ասել է շիրակցիներից մեկը:
Մեկ այլ բնակչի խոսքով էլ՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք լիներ, քանի որ նա միակն է, ով մտածում է ժողովրդի մասին: