Փաշինյանի՝ ՌԴ այցը չհասավ իր նպատակին. Վասիլի Կոլտաշով

24 Դեկտեմբերի 2025, 22:52

Կարծիք | Քաղաքականություն

«Նոր հասարակություն» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան։

«Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան չհասավ իր նպատակին, ինչպես որ նպատակին չհասավ, իհարկե, նրա շփումը Ռուսաստանի նախագահի հետ։ Ֆորմալ առումով ամեն ինչ լավ է. երկու կողմերն էլ հայտարարեցին, որ երկխոսությունն ընթանում է, բանակցություններն անցկացվում են։ Փաշինյանը պարծեցավ նրանով, որ ամերիկացիները վերահսկում և այնտեղ ինչ-որ ճանապարհ են կառուցում։ Այո՛, ես հատուկ եմ այդպես ասում՝ հեգնանքով, որ Միացյալ Նահանգներն ուղղակիորեն ներխուժել են տարածաշրջանային գործերի մեջ, ինչը չի կարող չզայրացնել Ռուսաստանին։ Նա այդ մասին խոսում էր Պուտինի հետ։

Պուտինն ասում էր՝ անհրաժեշտ է վերականգնել առևտրային երթուղիները, որ պետք է խոսել այդ մասին։ Կարծում եմ, որ գործընթացը ոչ մի տեղ չի շարժվի. հարաբերությունները չեն վատթարանա, բայց դժվար թե լավանան»,- ասել է Կոլտաշովը։

Ըստ փորձագետի՝ Փաշինյանն այնպիսի մարդ է, որին չի կարելի վստահել։

«Փաշինյանն այն մարդը չէ, որը կարող է խաբել Ռուսաստանին, և հիմա այն ժամանակները չեն, երբ կարելի է խաբել Ռուսաստանին։ Պարզապես Մինսկի համաձայնագրերն, ըստ ամենայնի, վերջին լուրջ խաբեությունն էին, որն Արևմուտքին և նրա մարդկանց հաջողվեց պարտադրել ռուսական ղեկավարությանը։ Այսինքն՝ ինչ-որ կերպ նրանց մոլորեցնել հիմա չի հաջողվի, ուստի Փաշինյանի այցը կմնա ձևական։

Փաշինյանն այլ ճամբարի մարդ է։ Նա այն մարդն է, որին չի կարելի վստահել։ Փաշինյանն այն մարդն է, որի հետ եթե պայմանավորվեք, դա կլինի «փտած» համաձայնագիր։ Ընդ որում, բանակցային գործընթացը կարող է շարունակվել և շարունակվում է, ու դեռ երկար կշարունակվի՝ մեծ հաշվով մնալով նույն տեղում»,- եզրափակել է Կոլտաշովը։