Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից

25 Դեկտեմբերի 2025, 12:50

Քաղաքականություն

Մայր Աթոռը զրկվեց պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից․ որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում։

Այսուհետ Մայր Աթոռն այդ հողամասերը կարող է տնօրինել միայն անհատույց օգտագործման իրավունքով։

Կառավարությունն առաջարկել էր Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել, այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։