Միքայել սրբազանի վիրահատությունը հետաձգվել է
25 Դեկտեմբերի 2025, 18:05
ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր չի վիրահատվի։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից լրատվամիջոցներին հայտնել են, որ վիրահատությունը հետաձգվել է անորոշ ժամանակով, պատճառը՝ Սրբազանի արյան մեջ շաքարի բարձր մակարդակն է։ Վիրահատությունը կիրականացվի շաքարի մակարդակը կարգավորելուց հետո։