Անհասկանալի են Հայաստանում «ռուսական ազդեցության գործակալների» որոնման չափանիշները․ ՌԴ ԱԳՆ
25 Դեկտեմբերի 2025, 18:36
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարակուսանք է հայտնել այն հարցի շուրջ, թե ինչ չափանիշներով են Հայաստանի իշխանությունները ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներին դասում «ռուսական ազդեցության գործակալների» շարքը։
«Մենք տեսնում ենք հայկական համապատասխան մարմինների ակտիվ աշխատանքը, որոնք փորձում են նման «գործակալներ» հայտնաբերել ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական և հասարակական գործիչների շրջանում։ Առաջանում է հարց՝ ի՞նչ չափանիշներ են կիրառվում։ Արդյո՞ք դրանք այն մարդիկ են, ովքեր հանդես են գալիս երկկողմ հարաբերությունների զարգացման օգտին։ Սակայն հենց վարչապետ Փաշինյանն է հայտարարում դրանց ամրապնդման անհրաժեշտության մասին։ Չափանիշները մնում են անհասկանալի», — հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։