Արսեն Շախունց. առաջին մեծ հարցազրույցը՝ ռեստորաններից մինչև Կրեմլ տանող ճանապարհի, անձնական կյանքի և ինքնավստահության
28 Դեկտեմբերի 2025, 14:00
«Девочка, стоп» երգը հնչում է աշխարհի տարբեր անկյուններում, «Голубка»-ն դարձել է ժողովրդական՝ աղթահարելով օտար ստորագրություններն ու օտար բեմերը, իսկ Արսեն Շախունցի ճանապարհը դարձել է օրինակ այն բանի, թե ինչպես են տաղանդը, աշխատանքն ու բնավորությունը երազները վերածում իրականության։
Այս հարցազրույցում՝ անկեղծ զրույց եղբոր հիվանդության և «Շախունց եղբայրներ» դուետի փլուզման մասին, ռեստորանների՝ որպես կյանքի հզոր դպրոցի, Կրեմլի բեմի՝ որպես կարևոր, բայց ոչ վերջնական հանգրվանի մասին։ Հոր մասին, որը հեռացավ, երբ Արսենը 16 տարեկան էր, և մոր մասին, որը մնաց որպես ամբողջ ընտանիքի հենարան։ Թուրքմենստանի մասին, որը մինչ օրս ապրում է ներսում և ջերմացնում է հոգին։։
Շախունցը խոսել է ընտանիքի, 20 տարվա սիրո, դուստրերի, պատասխանատվության, վախերի և այն լռության մասին, որտեղ մարդը մնում է ինքն իր հետ միայնակ։
Հարցազրույցն առանց պաթոսի է, առանց դիմակների, երաժշտության, ընտանիքի և այն ճանապարհի մասին, որը ձևավորում է մարդուն։
«Alter ego» – Նոնա Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցները հայտնի և հետաքրքիր մարդկանց հետ, որոնց միավորում է սերը դ Հայաստանի հանդեպ։