Կիսասոված Ամանոր․ ինչու է Հայաստանում սննդամթերքը տարածաշրջանում ամենաթանկը․ «Ուշադրությունից դուրս»
28 Դեկտեմբերի 2025, 12:11
Դեռ մինչև Ամանորը՝ նոյեմբեր ամսին, 2024 թ. նոյեմբերի համեմատ Հայաստանում սննդամթերքի գինն աճել է 3.8%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ նոյեմբերին գնաճը կազմել է 1.3%:
Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ այս նոյեմբերին հաճարի գինն աճել է 2.7%-ով, հացինը՝ 3.0%-ով, ալյուրինը՝ 4.8%-ով, հնդկացորենինը՝ 7.9%-ով, մակարոնեղենինը՝ 8.8%-ով, իսկ ոլոռինը՝ 9.2%-ով։
Թռչնամսի գինը 2025 թ. նոյեմբերին, 2024 թ. նոյեմբերի համեմատ, աճել է 1.8%-ով, իսկ տավարի, խոզի և գառան մսի գինը՝ համապատասխանաբար 4.2%, 9.9% և 13.5%-ով։
Թե՛ ԵԱՏՄ երկրների շարքում և թե՛ առհասարակ տարածաշրջանում Հայաստանում սննդամթերքն ամենաթանկն է։
Ամանորյա եռուզեռի օրերին գուցե շատերը չնկատեն այս կամ այն սննդամթերքի ավելացված գինը, սակայն, երբ սպառվի Ամանորի սեղանի համար նախատեսված գումարը, տեսանելի կդառնա, որ նույն գումարով ավելի քիչ ապրանք են գնել, քան անցյալ տարի։
Alpha News-ի հետ զրույցում տնտեսագետները նշել են, որ սննդամթերքի գնաճը պայմանավորված է արտաքին և ներքին պատճառներով։