Գերիների ծնողները Փաշինյանից դժգոհ դուրս են եկել. լարված հանդիպման մանրամասները
44-օրյա պատերազմի ընթացքում բռնի անհետացած, գերեվարված և անհետ կորած զինվորների ծնողները 1 օր Նիկոլ Փաշինյանի առանձնատան դարպասների մոտ՝ ասֆալտի վրա գիշերելուց հետո երեկ հանդիպել են Փաշինյանի հետ, գրում է «Ժողովուրդ»-ը։
Հանդիպումը սկսվել է ժամը 3:30 և ավարտվել ժամը 17։00-ին: Ծնողները զայրացած դուրս են եկել հանդիպումից՝ չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանը, թե որտեղ են իրենց երեխաները, ինչ է անոմ երկրի վարչապետը նրանց վերադարձնելու հարցում:
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ, որոնց ներկայությամբ ծնողները ասել են, որ նրանք շուրջ երեք տարի է ինչ աշխատում են, բայց իրենց հայտնած ինֆորմացիաներից ավել ինֆորմացիա քննիչները չեն գտնում ու սա խոսում է այն մասին, որ նրանց աշխատանքը թերի է։
Տեղեկացանք, որ ծնողներից մեկը զայրացել ու հեռացել է հանդիպումից։ Մի քանի ծնող զրույցի ժամանակ զայրույթից ոտքի են կանգնել, սակայն նրանց հանգստացրել են մտերիմները։ Ծնողները պահանջել են գտնել իրեն երեխաներին, հարց բարձրացնել, թե ինչու Ալիեւը չի կատարում իր պարտավորությունները, չի վերադարձնում իրենց երեխաներին։
Ծնողները բարձրացրել են հարց, որ այդքան գնում եք հանդիպումների, բանակցությունների, ինչու չեք բարձրացնում անհետ կորած, բռնությամբ անհետացած երեխաների հարցը:
«Մի օր չլսեցինք, որ մեր երեխաների հարցով զբաղվում եք… մի հրապարակային բան ասեիք, որ հավատայինք»,- զայրացել են ծնողները Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Ի վերջո խոսք է գնացել նաև 11 հազար դասալիքի մասին, որը հայտարարել էր Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Ծնողների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա քննիչներն ասել են, որ այդպիսի թիվ չկա, ծնողները հիշեցրել են, որ վարչապետի կինն է նման թիվ հրապարակել: Փաշինյանն էլ արդարացել է, թե այդպես չի ասվել, այլ կոնտեքստում է ասվե՝ փորձելով փրկել իրավիճակը»: