«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարը 2 ամսով կալանավորվեց
30 Դեկտեմբերի 2025, 20:40
«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը կալանավորվեց 2 ամսով։
Ավելի վաղ գրել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին:
Արթուր Վանեցյանը գրել էր, որ իրեն անհայտ պատճառով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար՝ Խաչիկ Գալստյանի բնակարանը։