TRIPP-ի շուրջ մի շարք հարցեր մնում են բաց. Անդրանիկ Հովհաննիսյան
14 Հունվարի 2026, 21:30
«TRIPP» նախագծի վերաբերյալ վերջնական դիրքորոշումներ ձևավորելը դեռևս վաղ է, քանի դեռ նախագիծը թղթի վրա է: Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:
«Միայն ճանապարհի գործարկումից հետո հնարավոր կլինի իրական պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են իրականացվելու անվտանգության մեխանիզմները, ինչպես է կազմակերպվելու ճանապարհով անցնող անձանց և ապրանքների ստուգման գործընթացը»,- նկատել է Հովհաննիսյանը։
Նշենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է, որ, ըստ փաստաթղթի՝ TRIPP («Թրամփի ուղի») նախագծի իրականացման շրջանակում կկիրառվի «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» մոդելը, որտեղ «ֆրոնտ օֆիսը» արտապատվիրակվելու է մասնավոր ընկերությանը, իսկ «բեք օֆիսի» գործառույթները կիրականացնեն ՀՀ պետական մարմիները։ Այսինքն՝ Հայաստանի տարածքով անցնող օտարերկրացիների, բեռների տվյալները հավաքագրելու է մասնավոր ընկերությունը և փոխանցելու է հայկական կողմին:
Արդյոք սա նշանակում է՝ կատարվելու է Ալիևի պահանջը, թե Սյունիքով անցնող ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի հանդիպեն։ Ըստ միջազգայնագետի՝ գործընթացի շրջանակում դեռևս կան չլուծված հարցեր, այդ թվում՝ տեխնիկական բնույթի։
«Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել նոր պահանջներ, իսկ մի շարք կարևոր մանրամասներ բացակայում են անգամ ստորագրված փաստաթղթերում և պաշտոնական հայտարարություններում»,- հավելել է Անդրանիկ Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: