Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հորդորել է իր քաղաքացիներին լքել Իրանը ՀՀ-ի կամ Թուրքիայի տարածքով

15 Հունվարի 2026, 12:28

Քաղաքականություն

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը։ Անվտանգության պայմաններից ելնելով՝ խորհուրդ է տրվում երկիրը լքել ցամաքային ճանապարհով՝ Թուրքիայի կամ Հայաստանի ուղղությամբ, եթե դա հնարավոր է։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք հրատապ անհրաժեշտություն ունեն Իրանից դուրս գալու Ադրբեջանի տարածքով, պետք է տեղյակ լինեն, որ լարված իրավիճակների ժամանակ Ադրբեջանի կողմից Իրանից մուտքը ԱՄՆ քաղաքացիների համար սահմանափակվում է։ Մասնավորապես հիշատակվում է 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցած հակամարտության ընթացքում կիրառված սահմանափակումը։

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում Իրանից դուրս գալու համար նախընտրել այլընտրանքային երթուղիներ և մշտապես հետևել անվտանգության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին։