Անի Ամիրաղյանը դուրս է եկել ITF-ի W35 մրցաշարի կիսաեզրափակիչ
18 Հունվարի 2026, 23:32
Անթալիայում շարունակվող թենիսի ITF-ի W35 երկրորդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում հայ թենիսիստը 6։2, 6։3 հաշվով առավելության է հասել Սլովենիայի ներկայացուցիչ, WTA-ի դասակարգման 334-րդ համար Դալիլա Յակուպովիչի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Ամիրաղյանը կմրցի Իսպանիայի ներկայացուցիչ Անխելա Ֆիտա Բոլուդայի հետ, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը: Նախորդ երկու մրցախաղում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել էր իսպանացի Մերիտշել Տեյշիդո Գարսիային ու թուրք Բահար Կիլիչին։