Փաշինյանը ողջ գումարն օգտագործել է պարգևավճարներ տալու համար․ քաղաքացիները՝ աճող արտաքին պարտքի մասին
20 Հունվարի 2026, 17:30
Հայաստանի արտաքին պարտքի աճի պատճառներից մեկը սպառազինությունների գնումն է: Ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին։
«Մեզ ասում են՝ արտաքին պարտքը հասել է 8 միլիարդի, հարցնում են՝ ի՞նչ ենք արել էդ գումարներով։ Չէի ուզում ասել, բայց կասեմ՝ մենք զենք ենք առել։ Զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո՛, պարտքով ենք զենք առել։ Ինչի՞, որովհետև շատ ա պետք եղել ու միանգամից»,- հայտարարել է Փաշինյանը։
ՀՀ քաղաքացիներն, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, նշել են․ «Փաշինյանն այնքան սուտ բան է ասել, չգիտենք՝ որ մեկին հավատանք»։
Մարդիկ վստահ են՝ ողջ գումարը վարչապետն օգտագործել է կառավարության անդամներին պարգևավճարներ տալու և իր անձնական կարիքները հոգալու համար։
«Թոշակառուին կոպեկներ են տալիս, իսկ իրենք ճոխ մեքենաներ են քշում, պրեմիաներ են ստանում։ Մեր ստացած 30․000 դրամով իրենք սկի չեն կարողանա մի կանգառ տեղ գնալ, մի հատ հաց առնել»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։