Ռուսական էստրադայի «կայսրուհին» և կյանքն allegro-ի ռիթմով․ Իրինա Ալլեգրովա

20 Հունվարի 2026, 22:00

Հայեր

Իրինա Ալեքսանդրի Ալլեգրովան խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի է, հայտնի որպես ռուսական բեմի «կայսրուհի»։ Երգչուհին ծնվել է 1952 թվականի հունվարի 20-ին Դոնի Ռոստովում՝ թատերական ռեժիսոր, դերասան, Ադրբեջանի ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ազգությամբ հայ Ալեքսանդր Սարկիսովի(Ալլեգրով) ընտանիքում։ Երիտասարդ տարիներին նրա հայրը պաշտոնապես փոխել է ազգանունը՝ Սարկիսովից դարձնելով Ալլեգրով․ «Ալլեգրով» մականունը կապված էր իտալերեն allegro բառից, թարգմանաբար՝ աշխույժ, ուրախ։

1961 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բաքու։ Նա մեծացել է ստեղծագործական մթնոլորտում․ ծնողները աշխատում էին Բաքվի երաժշտական կոմեդիայի թատրոնում, իսկ նրանց տունը դարձել էր արվեստի նշանավոր գործիչների հանդիպման վայր։ Այստեղ հաճախ էին լինում Մստիսլավ Ռոստրոպովիչը, Գալինա Վիշնևսկայան, Արամ Խաչատրյանը, Մուսլիմ Մագոմաևը, Տատյանա Շմիգան և ուրիշներ։

Բաքու տեղափոխվելուց հետո նա ավարտել է հանրակրթական դպրոցի երկրորդ և երաժշտական դպրոցի առաջին դասարանները, որտեղ ընդունելության քննության ժամանակ կատարել է Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից մեկը։ Նրան անմիջապես ընդունել են Բաքվի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի երրորդ դասարան՝ դաշնակահարի մասնագիտությամբ (դաշնակահար-կոնցեյտմեստեր)։ Ավարտական քննությանը կատարել է Ռախմանինովի երկրորդ կոնցերտը։ Զուգահեռաբար Իրինան զբաղվել է բալետով և հագուստի էսքիզներ է նկարել՝ ցուցադրելով բազմակողմանի ստեղծագործական ունակություններ։

1970-ական թվականներին Ալեգրովան մասնակցել է «Красные маки», «Молодые голоса», «Факел», «Огни Москвы» մրցույթներին։ Սակայն իրական հաջողությունը նրա դուռը թակել է 1980-ականների կեսերին, երբ դարձել է «Электроклуб» ռոք խմբի մենակատար։ Խարիզման և հզոր ձայնը նրան դարձրել են խորհրդային էստրադայի ամենանշանավոր դեմքերից մեկը։

1980-ականների վերջում երգչուհին սկսել է մենակատարի կարիերա, որը նրան բերել է մեծ ժողովրդականություն։ Նրա «Императрица», «Младший лейтенант», «Угонщица», «Странник мой», «Я тучи разведу руками» երգերը դարձել են հիթեր, իսկ յուրաքանչյուր ելույթ վերածվել է շոուի։

2010 թվականին Իրինա Ալեգրովան արժանացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչման։