Բրատիսլավայում կայացել է ՀԱԵ և քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը

21 Հունվարի 2026, 22:57

Քաղաքականություն

Բրատիսլավայում (Սլովակիա) կայացել է Հայ Առաքելական եկեղեցու և քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը, որը դիտարկվում է որպես Հայաստանի ներսում Եկեղեցու դեմ աճող ճնշումներին համակարգված միջազգային արձագանքի մեկնարկ։

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ձևաչափերում հնարավոր գործողությունները և իրավական միջոցները, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական հետապնդման հարցը և նրանց անհապաղ ազատ արձակման պահանջը: