«Ինտեր»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրը

21 Հունվարի 2026, 15:00

Սպորտ

Իտալական «Ինտեր»-ը սոցիալական ցանցերի իր էջերում շնորհավորել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Միլանյան ակումբը հրապարակել է հայ ֆուտբոլիստի լուսանկարը՝ կից կատարելով հետևյալ գրառումը․ «Ծնունդդ շնորհավոր, Մխիթարյան»։

Մխիթարյանն այսօր տոնում է 37-ամյակը:

2022 թ. ամռանը միացել է «Ինտեր»-ին և առաջատարի դեր խաղացել՝ օգնելով թիմին նվաճել «Երկրորդ աստղը» (Սկուդետոն), ինչպես նաև Իտալիայի գավաթն ու երկու Սուպերգավաթը՝ նպաստելով հաջողություններին իր տակտիկական ինտելեկտով։

Հիմա եթերում