Կարեն Խաչանովը «Australian Open»-ի երկրորդ շրջանում հաղթել է ամերիկացի թենիսիստին
22 Հունվարի 2026, 10:30
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) երրորդ շրջան։ Մելբուռնում անցկացվող մրցաշարում նա առավելության է հասել ամերիկացի Նիշեշ Բասավարեդդիի նկատմամբ։
Հանդիպումն ավարտվել է 6:1, 6:4, 6:3 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 57 րոպե։
Երրորդ շրջանում 29-ամյա Խաչանովը կմրցի Լուչանո Դարդերիի (Իտալիա) և Սեբաստյան Բայեսի (Արգենտինա) հանդիպման հաղթողի հետ։