Հայաստանի համար էներգետիկ համակարգերի միացումը կարող է առաջացնել ավելի շատ ռիսկեր, քան օգուտներ. Վահե Դավթյան
23 Հունվարի 2026, 16:00
Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացման հարցը տեղավորվում է այսպես կոչված «Թրամփի երթուղու» նախագծի ընդհանուր տրամաբանության մեջ։ AlphaNews-ի հետ զրույցում ասել է էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը։
Նրա խոսքով՝ նշված նախագծի նպատակը միայն ցամաքային տրանսպորտային կապերի ապահովումը չէ, այլ նաև նոր էլեկտրաէներգետիկ և գազատրանսպորտային հաղորդակցությունների ձևավորումը տարածաշրջանում։
«Այս ծրագրի նպատակն է մի կողմից ապահովել Նախիջևանի էքսկլավի էլեկտրաէներգիայի մատակարարումը, մյուս կողմից՝ միանալ Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգին և դուրս գալ եվրոպական շուկա»,- նշել է փորձագետը։
Դավթյանի տեղեկություններով՝ Ադրբեջանն արդեն իրականացնում է Ջաբրայիլ-Նախիջևան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներ, որը Բաքուն ներկայացնում է որպես նոր էլեկտրաէներգետիկ հանգույց։