Վրաստանի վարչապետի անդրադարձը՝ Հայաստան և Ադրբեջան ԱՄՆ փոխնախագահի այցին

26 Հունվարի 2026, 15:17

Քաղաքականություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա այցը Հայաստան և Ադրբեջան։ Նրա խոսքով՝ որքան հայտնի է, Վենսի այցը վերաբերում է ԹՐԻՓՓ նախագծին, հետևաբար, «տրամաբանական է, որ հասցեատերերը Ադրբեջանն ու Հայաստանն են»։ Դրա հետ մեկտեղ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը նույնպես Անդրկովկասյան փոխադրամիջանցքի մաս է կազմում։

Վրաստանի վարչապետը նաև հայտնել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության։

«Որոշումը նրանցն է (ամերիկյան կողմինը)։ Ցավոք, նախագահ Բայդենի վարչակազմի կողմից ստեղծված վրաց-ամերիկյան հարաբերությունների համատեքստը բարդ է։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերություններն այս ֆոնի վրա։ Մենք համբերատար սպասում ենք և հայտարարում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության պատրաստակամության մասին», — ասել է Կոբախիձեն։