Վենսի այցը Հայաստան կլինի ձևական և առանց լուրջ արդյունքների. Մալեկ Դուդակով

26 Հունվարի 2026, 21:15

Քաղաքականություն

Քաղաքագետ-ամերիկագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է «Թրամփի ուղին» և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցը Հայաստան ու Ադրբեջան։

«Ինչպես տեսնում ենք, Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և այսպես կոչված «Թրամփի ուղու» կամ «Թրամփի միջանցքի» ստեղծման գաղափարը, որը պետք է ապահովի առևտուրը այս երկրների և տարածաշրջանի այլ պետությունների միջև։

Այլ հարց է, որ առայժմ այդ համաձայնագիրը կրում է շատ վերացական, շրջանակային բնույթ։ Այսինքն՝ մենք չենք տեսնում որևէ ակնհայտ, վառ տեղաշարժ այն ուղղությամբ, որ այդ համաձայնությունից ծնվի ավելին, քան պարզապես երկու կողմերի ներկայիս խոստումն է։ Ավելին, քան համագործակցելու և չհակամարտելու երկկողմ խոստումը»,-նշել է Դուդակովը։

Ըստ փորձագետի՝ Վենսի այցը լրացուցիչ ուշադրություն կբերի այս բոլոր համաձայնություններին, սակայն քիչ հավանական է, որ դրանից որևէ լուրջ բան կստացվի: