Վրաստանի դերը տարածաշրջանում երկրորդ պլան կմղվի՞․ միջազգայնագետի դիտարկումը

27 Հունվարի 2026, 20:45

Կարծիք | Քաղաքականություն

Վրաստանը որպես խոշոր տրանզիտային երկիր միջին ժամկետում՝ մոտ 5-10 տարում, կպահպանի իր դիրքը և որևէ ռադիկալ փոփոխություն չի լինելու: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի այն հայտարարությանը, թե Ալիևի հայտարարությունը՝ «այսօր տարանցիկ ուղիները անցնում են Վրաստանով, բայց վաղն արդեն Հայաստանով են անցնելու», կործանում է այն ամենն, ինչին հասել էր Վրաստանը։

«Վրաստանի ընդդիմությունը փորձում է ներքաղաքական տեսանկյունից ներկայացնել իրավիճակն՝ ազդելու համար ժողովրդի վրա , ինչպես նաև ճնշում գործադրի իշխանությունների վրա, բայց օբյեկտիվորեն իրավիճակը չի փոխվել»,- ասել է Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն ու ճանապարհների բացումը կարող են ուժեղացնել Հայաստանը որպես տրանզիտային երկիր։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, այս գործընթացը որոշ չափով կարող է նվազեցնել Վրաստանի նախկին ազդեցությունը տարածաշրջանում։

Միջազգայնագետն անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսիի Հարավային Կովկաս այցին և Վրաստանի նախագահի հայտարարությանը, թե Վենսի այցը նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, նշել է․ «Բնականաբար, այս գործընթացի հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը, իսկ Վրաստանը միայն դիտորդի դերում է և կարող ազդել որոշումների վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում: