Սամվել Կարապետյանի գերնպատակն այն է, որ հայ հասարակությունն ապրի արժանապատիվ կյանքով․ Հայկ Ֆարմանյան
27 Հունվարի 2026, 18:20
Այսօր մեր երկրում կա աղքատության շատ բարձր մակարդակ, կենսաթոշակները շատ ցածր են։ Այլ կերպ ասած՝ ցավալի վիճակում ենք գտնվում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը։
«Մարդիկ սպառողական վարկերի բեռի տակ մի կերպ յոլա են գնում։ Եվ հենց դրանից ելնելով՝ վերջերս մենք հրապարակեցինք Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք Հայաստանը տանելու են դեպի ուժեղ պետության, այսինքն՝ ունենալու ենք ուժեղ Հայաստան, բնականաբար, նպատակ ունենալով կրճատել մեր երկրում աղքատությունը և գործազրկության մակարդակը»,- նշել է Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի և նրա թիմի գերնպատակն այն է, որ հայ հասարակությանն ապրի արժանապատիվ ու լավ կյանքով։
Անդրադառնալով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ 300․000 նոր աշխատատեղ ստեղծելու մասին հայտարարությանը, Ֆարմանյանն ընդգծել է․
«Մենք իրատեսական ենք համարում այդ աշխատատեղերի ստեղծումը, որը, ցավոք սրտի, տարիներ ի վեր եղել է մեր երկրի գլխավոր խնդիրներից մեկը։ Չունենալով արժանապատիվ աշխատանք, մարդկանց մեծ մասն արտագաղթում է երկրից, փորձում են գումար վաստակել այլ երկրներում։ Այդ մասին են վկայում այն հսկայական դրամական փոխանցումները, որ մենք ստանում ենք հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Այսինքն՝ կա՛մ մարդիկ թողնում են իրենց ընտանիքներն ու արտագաղթում, կա՛մ գոյատևում են մի կերպ։ Սա է մեր ողջ իրականությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։