Եվրոպական խաղաղության հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 20 մլն եվրո

29 Հունվարի 2026, 16:50

Քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 20 մլն եվրո՝ բանակի ամրապնդման նպատակով։ Այս որոշումը հաստատել են Եվրամիության 27 երկրները։

Երևանը մեկ տարի առաջ ներկայացրել էր այդ աջակցության հայտը, սակայն այն ժամանակ նախաձեռնությունը արգելափակել էր Հունգարիան՝ պահանջելով նույնպիսի աջակցություն նաև Ադրբեջանին։ Այժմ Հունգարիան փոխել է իր դիրքորոշումը։

2024 թվականին Հայաստանը հիմնադրամից ստացել է 10 մլն եվրո։