ՔՊ-ականները Վաղարշապատում ղեկավարության աշխատավարձերը բարձրացրեցին, մանկապարտեզների երկարօրյաների վարձն էլ թանկացրեցին. Հարություն Խաչիկյան

30 Հունվարի 2026, 10:50

Քաղաքականություն

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Հարություն Խաչիկյանը գրում է. «Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր։

Ավագանու նիստում Արգիշտի Մեխակյանի աշխատավարձը բարձրացվեց 20%-ով՝ 590.000 դրամից դառնալով 710.000 դրամ։ Ի դեպ, ՔՊ-ականները օգտվելով ՏԻՄ օրենքով սահմանած հնարավորությունից՝ Արգիշտի Մեխակյանի աշխատավարձը բարձրացրել են թույլատրելի հնարավոր ամենավերին շեմի չափով։ 20%-ով բարձրացվեցին նաև նրա տեղակալների ու խորհրդականների աշխատավարձերը։ Ավելի ցածր դասի աշխատողների աշխատավարձի փոփոխությունը կազմեց միջինում 4-5%։ Բայց, օրինակ, պահակների ու հավաքարարների աշխատավարձերն ընդհանրապես չբարձրացվեցին։

Ավագանու նիստով ՔՊ-ն թանկացրեց համայնքապատկան մանկապարտեզների երկարօրյաների վարձը՝ 12.000 դրամից դարձնելով 15.000 դրամ»:

Հիմա եթերում