Տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան երրորդ ուժերին իրենց տարածքն օգտագործել Թեհրանի դեմ. Արաղչին՝ Բայրամովին

30 Հունվարի 2026, 14:30

Քաղաքականություն

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան երրորդ ուժերին օգտագործել իրենց տարածքը Թեհրանի դեմ ագրեսիայի համար։

Բայրամովը վստահեցրել է Արաղչիին, որ «Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր օդային տարածքը կամ տարածքն օգտագործել հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»։

Նա հավելել է, որ «Ադրբեջանը միշտ կողմ է եղել, որ բոլոր կողմերը ձեռնպահ մնան այնպիսի քայլերից և հռետորաբանությունից, որոնք կարող են անկայունություն առաջացնել Իրանում և նրա շուրջ»:

Հիմա եթերում