Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել
30 Հունվարի 2026, 16:00
Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել: Այս մասին Երևանում բժշկական կենտրոններից մեկում այսօր անցած հետազոտությունից հետո «Արմենիա Սպուտնիկ»-ին ասել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։
«Պարզվեց, որ Վիգենը սրտի հետ կապված խնդիրներ ունի, անոթները նորմալ արյունամատակարարում չեն ապահովում։ Դեղեր են նշանակել, բժիշկները հաջորդ այցը նշանակել են փետրվարի 2-ին»,-ասել է նա՝ նշելով, որ Վիգենն անցել է բոլոր հետազոտությունները, որոնց մի մասի պատասխանները պատրաստ կլինեն երկուշաբթի։