Իրենց միլիոնանոց պարգևավճարներ կարելի է, իսկ մեզ 10 հազար դրամը շատ են համարում. հարցում Տավուշում

30 Հունվարի 2026, 20:00

Քաղաքականություն

Տավուշում անցկացված հարցման ժամանակ բնակիչները դժգոհություն են հայտնել գործող իշխանությունների վարած քաղաքականության և սոցիալական անարդարության վերաբերյալ։

Նրանց խոսքով՝ մինչ բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են միլիոնավոր դրամների պարգևավճարներ, հասարակ քաղաքացիները, հատկապես պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձինք, շարունակում են տարիներով սպասել թոշակների չնչին ավելացման։

«Իրենց կարելի է 7 միլիոն դրամի պարգևավճարներ, իսկ մեզ համար նույնիսկ 10 հազար դրամը շատ են համարում»,-ասել է տավուշցիներից մեկը:

Հարցման մասնակիցները նշել են, որ թոշակառուներն այսօր ապրում են մշտական մտահոգությամբ՝ կապված կոմունալ վճարների և սննդի գների շարունակական թանկացման հետ։ Հատկապես դժվար է նրանց համար, որոնք երկար տարիներ ապրում են ցածր թոշակով։

«15-16 տարի է, ինչ թոշակս էականորեն չի բարձրացել։ Մարդիկ կիսասոված են, յոլա են գնում, սաղ օրը կոպեկները հաշվում են»,-ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Մանրամասները տեսանյութում: