Էդմոնդ Խուդոյանը նվաճել է WBA Asia-ի չեմպիոնական տիտղոսը

31 Հունվարի 2026, 21:00

Սպորտ

Հայազգի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն Էդմոնդ Խուդոյանը առաջին փայլուն հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։

Իր առաջին մենամարտում 29-ամյա մարզիկը վստահ հաղթանակ է տարել ֆիլիպինցի Ժեպլեքս Կիրանտեի (6–0) նկատմամբ և միանգամից նվաճել WBA Asia-ի չեմպիոնական գոտին նվազագույն քաշային կարգում։

Մենամարտը կայացել է Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում անցկացված IBA.PRO 14 բռնցքամարտային երեկոյի շրջանակում։ Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են Խուդոյանին՝ 100-90, 100-90 և 99-91 հաշվով։