Կգնեմ քո տունը, եթե համաձայնես մենամարտել ինձ հետ. Ծառուկյանը՝ Տոպուրիային

31 Հունվարի 2026, 20:00

Սպորտ

Հայազգի ММА մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցում արձագանքել է այն տեղեկությանը, թե գործող չեմպիոն Իլիա Տոպուրիան վաճառում է Մադրիդում գտնվող իր շքեղ առանձնատունը։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Տոպուրիան տունը վաճառում է 3,5 միլիոն դոլարով։ Առանձնատունը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաքի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում։

Արման Ծառուկյանը հանդես է եկել առաջարկով։ «Կգնեմ քո տունը, եթե համաձայնես հաջորդ անգամ ինձ հետ մենամարտել», — գրել է մարզիկը սոցցանցում։