Ադրբեջանում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գիծ են կառուցում

31 Հունվարի 2026, 18:50

Քաղաքականություն

Ադրբեջանում 1000 ՄՎտ թողունակությամբ էլեկտրահաղորդման գիծ (ԷՀԳ) է կառուցվում դեպի Նախիջևան՝ Հայաստանի տարածքով։ Այս մասին հաղորդել է «Ազերէներժի» ընկերությունը։

Բաքուն այսպիսով նպատակ ունի միացնել Նախիջևանը երկրի հիմնական էլեկտրաէներգետիկ համակարգին՝ ձևավորելու համար Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցք։

Հայաստանի տարածքից դեպի Նախիջևան ձգվող գիծը, որն անվանվել է «Զանգեզուր», կունենա 44 կմ երկարություն։