Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
31 Հունվարի 2026, 19:57
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովնան Սրբազանի նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նշենք, որ առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: ՔԿ էին կանչվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանան։ Փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալները քննչական կոմիտե են կանչվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի «գործով»։