ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հարված հասցնել Իրանին, բայց հավանականությունը 50/50 է. Կիրիլ Սեմյոնով
02 Փետրվարի 2026, 22:30
Քաղաքագետ, մերձավորարևելյան հակամարտությունների փորձագետ Կիրիլ Սեմյոնովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«ԱՄՆ-ն և Իսրայելը, իհարկե, կարող են մոտ ժամանակներս հարվածել Իրանին, բայց ես կասեի, որ հավանականությունը մոտ 50/50 է։ Այսինքն՝ նրանք կարող են հարվածել, բայց կարող են և չհարվածել, քանի որ կան փաստարկներ ինչպես կողմ, այնպես էլ դեմ։ Ընդ որում, ամերիկյան վարչակազմը դեռևս չի կողմնորոշվել ոչ այնքան հարվածի փաստի, որքան դրա ձևաչափի հարցում. կոնկրետ ինչի՞ են ուզում հասնել դրանով, ի՞նչ նպատակներ են դնում և ի՞նչ արդյունքի են ձգտում։ Այստեղ շատ հարցեր են մնում։
Կա նաև մեկ այլ կետ. լիովին հնարավոր է, որ ներկա փուլում նրանք ի վերջո զերծ մնան հարվածից և գործողությունը տեղափոխեն ավելի ուշ ժամկետի։ Նման սցենարը նույնպես իրատեսական է թվում։ Այսինքն՝ մի տարբերակ, որի դեպքում հարվածը կլինի ոչ թե այսօր, վաղը կամ մեկ շաբաթից, այլ, օրինակ, երկու շաբաթ կամ նույնիսկ երկու ամիս անց։ Նմանատիպ սցենարներ մենք արդեն տեսել ենք Վենեսուելայի օրինակով, որտեղ նախապատրաստությունը երկար տևեց, իսկ որոշումն ի վերջո կայացվեց ավելի ուշ»,- ասել է Սեմյոնովը: