Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմն արժանացել է երկու «Գրեմմի» մրցանակի
04 Փետրվարի 2026, 10:00
Լոս Անջելեսում տեղի է ունեցել երաժշտության ոլորտում ամենահեղինակավոր «Գրեմմի» 68-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» (Sinners) ֆիլմը ստացել է երկու մրցանակ։

Ֆիլմը հաղթել է «Լավագույն օրիգինալ երաժշտությունը տեսողական ստեղծագործության համար» և «Լավագույն հավաքական սաունդթրեքը» անվանակարգերում: Լավագույն օրիգինալ երաժշտության համար մրցանակը ստացել է շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնը։
Այս անվանակարգում ներկայացված էին նաև «Ինչպես ընտելացնել վիշապին» անիմացիոն ֆիլմի, «Չարը» մյուզիքլի, «Բաժանում» հեռուստասերիալի և «Վայրի ռոբոտը» անիմացիոն ֆիլմի սաունդթրեքները։
Ավելի վաղ «Մեղավորները» ֆիլմն արժանացել է երկու «Ոսկե գլոբուսի»։
