Սամվել Կարապետյանը հերթական բուժզննումն է անցել
03 Փետրվարի 2026, 17:58
Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով գտնվում էր տնային կալանքի տակ, տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։
«Կովիդով և թոքաբորբով պայմանավորված շարունակական բուժում է ընդունում, դրանով է պայմանավորված բուժհաստատություն տեղափոխվելը։ Գնում, բուժում ստանում, հետ է գալիս, կախված բժշկական ցուցումներից։ Շարունակական, այո, բուժումների կուրս է ընդունում։ Հիմա կազդուրման փուլում է»,–ասել է նա։
Ավելի ուշ «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը։ Նա անցել է հերթական բուժզննում և շարունակում է գտնվել տնային կալանքի պայմաններում։