Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Ադրբեջանով հասել է Հայաստան

03 Փետրվարի 2026, 18:15

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը Ռուսաստանից ստացել է հացահատիկի նոր խմբաքանակ։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով։

Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 6-ին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա։