Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
04 Փետրվարի 2026, 10:00
Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Ադրբեջանական կողմից բանակցություններին ներկա են փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում կմասնակցեն «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։