Միքայել սրբազանի գործով Վերաքննիչ դատարանի դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը

04 Փետրվարի 2026, 17:46

Քաղաքականություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Էդգար Մանասյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։ Միջնորդությունն այսօր ներկայացվել է արքեպիսկոպոսի պաշտպանական կողմից՝ հիմք ընդունելով հենց դատավորի մատնանշած հանգամանքը՝ դատախազներից մեկի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները:

Ինչպես պարզվում է, պաշտպանության կողմն ունի ևս մեկ միջնորդություն՝ բացարկ ամբողջ դատարանին, քանի որ պաշտպանությունը պահանջներ ունի դատավոր Վաչե Մարգարյանի դեմ։