ՌԴ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ․ Լավրովը՝ Սիմոնյանին

05 Փետրվարի 2026, 14:52

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմամբ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան տեղյակ է Երևանի՝ Ռուսաստանի հետ կապերը պահպանելու պատրաստակամության մասին, սակայն Եվրամիությունում ոչ բոլորին է դա ընդունելի, և ԵՄ-ն ակտիվորեն գործում է հակադիր ուղղություններով։

«Մենք Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից լսում ենք հայտարարություններ՝ Ռուսաստանի Դաշնության հետ առկա կապերի և համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու շահագրգռվածության վերաբերյալ։ Միաժամանակ տեսնում ենք, որ արտատարածաշրջանային որոշ երկրների դա ամենևին դուր չի գալիս»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը։

Հիմա եթերում