Հայաստանը չի համարում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից․ ՀՀ ԱԺ նախագահ
05 Փետրվարի 2026, 14:57
Հայաստանը չի համարում, որ երկիրը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից հեռանանք։ Մենք կարծում ենք, որ կարող ենք միասին գտնել լուծում, որը շահավետ կլինի երկու կողմերի համար», — ասել է նա։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին մասնակցությանը՝ Սիմոնյանը նշել է, որ «Հայաստանը կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր ունի, որոնց պատասխանն այդպես էլ չստացավ Երևանում»։
«Մենք ունենք հարցեր, որոնց պատասխանները մինչ օրս չենք ստացել։ Դրանք բազմիցս բարձրաձայնվել են»,-հավելել է նա։
ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկում Ռուսաստանի դեմ, և Երևանում նման ընկալում չկա ու չի կարող լինել։
«Չեմ ցանկանում, որ Ռուսաստանում ձևավորվի այնպիսի տպավորություն, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի Դաշնության, մեր բարեկամ և դաշնակից պետության դեմ: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ մեզ մոտ նման ընկալում չկա և չի լինելու»,- հայտարարել է Սիմոնյանը։