Գյուղացիները փակել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը

05 Փետրվարի 2026, 15:11

Քաղաքականություն

Լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Բերդկունք և մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը՝ Բերդկունք գյուղի տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքը կապված է ձկան որսի հետ, քանի որ Կառավարությունը արդեն թույլատրել է որսը, իսկ էկոպարեկները արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում գյուղացիների համար։

Մոտ 1 ժամ է պահանջվել ճանապարհը բացելու համար։ Մարդիկ զգուշացրել են, եթե իրենց խնդիրը չլուծվի, շարունակվելու են բողոքի ակցիաները, դարձյալ փակվելու են ճանապարհներ։

Հիմա եթերում