Ռուսաստանը ՀՀ-ի համար շարունակում է մնալ հիմնական առևտրատնտեսական գործընկերը․ Լավրով

05 Փետրվարի 2026, 15:18

Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանի համար շարունակում է մնալ հիմնական առևտրատնտեսական գործընկերը, և Մոսկվան մտադիր է ընդլայնել այդ համագործակցությունը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«2015 թվականին համախառն ներքին արդյունքի ծավալը կազմել է 10,5 միլիարդ դոլար, իսկ այսօր այն հասել է 26 միլիարդի։ Այն աճել է 2,5 անգամ, սա պարզապես փաստ է։ Մոսկվան Ձեզ համար շարունակում է մնալ հիմնական առևտրատնտեսական գործընկերը, և մենք պատասխանատվությամբ ենք վերաբերվում այդ դիրքին՝ ամեն կերպ ձգտելով ընդլայնել համագործակցությունը, առաջ մղել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է առաջ մղել նաև նոր նախաձեռնություններ՝ հաշվի առնելով արդեն իսկ գոյություն ունեցող փորձը, որն արտացոլված է Հայաստանի տնտեսության կառուցվածքում։

Հիմա եթերում