Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է նոր ատոմակայան կառուցել
07 Փետրվարի 2026, 18:35
Փետրվարի 6-ին ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին հայտնել են պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից։
«Ռոսատոմի» ղեկավարը պատմել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի մասին։ Բացի այդ, նա մանրամասն կանգ է առել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցի վրա։
«Ռոսատոմ» պետական կորպորացիան հայ գործընկերներին առաջարկում է համալիր համագործակցություն, որը ներառում է մեծ, միջին կամ փոքր հզորության կայանների կառուցում և հարակից նախագծերի իրականացում, այդ թվում՝ ոչ միջուկային բնույթի։