Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին․ ՀՀ ՊՆ

07 Փետրվարի 2026, 20:35

Քաղաքականություն

Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։