Ֆրենսիս Քուրքջյանի «Maison Francis Kurkdjian» բուտիկը վերածվել է թանգարանի

08 Փետրվարի 2026, 13:00

Մշակույթ

Փարիզում գործող «Maison Francis Kurkdjian» բուտիկը ժամանակավորապես վերածվել է թանգարանի․ մինչև մարտի 19-ն այնտեղ անցկացվելու է «Ընդարձակված կաթիլներ» խորագրով ցուցահանդեսը, որը ստեղծվել է լուսանկարիչ և նկարիչ Քրիստել Բուլեի կողմից՝ լեգենդար օծանելիքագործ Ֆրենսիս Քուրքջյանի հետ համատեղ։

Ցուցադրության շրջանակում օծանելիքները ներկայացվել են որպես տեսողական օբյեկտներ․ Բուլեն Maison Francis Kurkdjian-ի բույրերի կաթիլները քսում է գունավոր ֆոտոթղթին, որտեղ դրանք մտնում են քիմիական ռեակցիայի մեջ և վերածվում աբստրակտ «բույրերի հետքերի»։ Ավելի վաղ այս աշխատանքները ցուցադրվել էին Փարիզի Palais de Tokyo-ում կայացած «Օծանելիք․ անտեսանելիի քանդակագործություն» լայնածավալ ցուցահանդեսում։

Ֆրենսիս Քուրքջյանը ֆրանսահայ օծանելիքագործ է, Maison Francis Kurkdjian բրենդի հիմնադիրը և հանրահայտ Le Male ու Baccarat Rouge 540 բույրերի հեղինակը։ Ներկայումս նա Christian Dior նորաձևության տան օծանելիքների ստեղծագործական տնօրենն է։